Հասարակություն

Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի

Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի

Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի ուսանողին ծեծի ենթարկածներին չկալանավորելու որոշման դեմ. Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր դատախազությունից։

«Այսօր ենք ստացել խափանման միջոցների փոփոխությունների վերաբերյալ դատական ակտերը, վերաքննիչ բողոք կներկայացնենք».-ասացին դատախազությունից։

Հիշեցնենք՝ Զորական գյուղում մի քանի անչափահաս տղա ծեծի են ենթարկել մեկ այլ տղայի։ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Գնահատեք հոդվածը

4.5 /5
2
գնահատական