Զորական գյուղում մի քանի անչափահաս տղա ծեծի են ենթարկել մեկ այլ տղայի։ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Radar Armenia-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
«Մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, մարդուն առևանգելու, ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում»,-ասացին կոմիտեից։