«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ /Տ-1-21/ (Եղիպատրուշ բնակավայր) ճանապարհից դեպի «Մայլեռ» տանող 3կմ երկարությամբ և 8մ լայնությամբ երթևեկելի մասով ասֆալտապատ ավտոճանապարհի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են։ Ճանապարհի ամբողջ երկայնքով տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկը։
Այս պահին շինարարի կողմից անցկացվում են էլեկտրական հաղորդալարերը, տեղադրվում են սյուները՝ ճանապարհը լուսավորելու նպատակով, կառուցվում են կողնակները։ Առաջիկա օրերին ճանապարհը նաև կգծանշվի։