Դեկտեմբերի 1-ին սպասվում է անձրև։
Մարզերում նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ին, դեկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 29-ի և 30-ի լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ:
Դեկտեմբերի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-3-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ էապես չի փոխվի։