Հասարակություն

Անցած 1 օրում գրանցվել է 18 ավտովթար

Անցած 1 օրում գրանցվել է 18 ավտովթար

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացնում է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 26-ից 27-ը։ Բացահայտվել է 121 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝

  • 45 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 9 դեպք՝ խարդախության,
  • 7 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 6 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի,
  • 5 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, սառը զենքի հայտնաբերման,
  • 2-ական դեպք՝ բնակարանային գողության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման:

Բացահայտվել է նաև հոգեկան ներգործության, վստահված գույքի հափշտակման, թմրանյութի իրացման, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, հետամտելու, ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր պատրաստելու, ձևափոխելու կամ նորոգելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 1-ական դեպք՝ բնակարանային գողության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ֆիզիկական ներգործության, խարդախության։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 18 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական