Հասարակություն

Քննարկվել են կուսակցությունների ֆինանսավորման ոլորտում առկա օրենսդրական լուծումները

Քննարկվել են կուսակցությունների ֆինանսավորման ոլորտում առկա օրենսդրական լուծումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը:

Քննարկվել են կուսակցությունների ֆինանսավորման ոլորտում առկա օրենսդրական լուծումները, կուսակցություններին տրամադրվող նպատակային ֆինանսավորման չափորոշիչներն ու հիմնավորումները, ինչպես նաև կուսակցությունների ֆինանսական գործունեության թափանցիկության նկատմամբ վերահսկողական գործառույթների եւ մեխանիզմների հստակեցումները։

Օրակարգի երկրորդ հարցի շրջանակում ներկայացվել են ՏՀԶԿ-ի գնահատման 5-րդ փուլի շրջանակներում կատարողականի գնահատման չափանիշներն ու արձանագրված առաջընթացը հակակոռուպցիոն քաղաքականության, շահերի բախման ու հայտարարագրման, ազդարարների պաշտպանության, գործարար բարեվարքության, դատական համակարգի անկախության, դատախազական համակարգի անկախության, հակակոռուպցիոն մարմինների և կոռուպցիոն հանցագործությունների քննության ուղղությամբ: Զեկուցվել է նաև ԳՐԵԿՈ-ի Հայաստանի գնահատման 5-րդ փուլի շրջանակներում առկա հանձնառությունների ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

Զեկույցների վերաբերյալ խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն առաջարկվող լուծումների վերաբերյալ, մտքեր են փոխանակվել հանձնառությունների կատարման ընթացակարգերի շուրջ:

Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է զեկույցների ընթացքում վեր հանված խնդիրների ուղղությամբ շարունակել աշխատանքները և հաջորդ նիստին ներկայացնել կոնկրետ առաջարկություններ:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական