«Գազպրոմ Արմենիա»-ից հայտնում են, որ տրանսպորտային միջոցի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով նոյեմբերի 28-ին՝ ժամը 15։15-ից, դադարեցվել է Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը: Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:30։