ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այսօր Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մասնակցել է "Zero Waste Forum" («Զրոյական թափոններ») համաշխարհային համաժողովին։
«Համաժողովը միավորել էր գյուղատնտեսության ոլորտը համակարգող շուրջ երկու տասնյակ նախարարների, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքականություն մշակողների՝ նպատակ ունենալով խթանել «զրոյական թափոնների» գաղափարը համաշխարհային մակարդակով։
Միջոցառման ընթացքում կարճատև զրույցներ ունեցա Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Իրաքի գյուղատնտեսության նախարարների հետ»։