Հասարակություն

ՀԷՑ-ը լրացուցիչ պարգևավճարներ է տվել 1813 աշխատակիցների

ՀԷՑ-ը լրացուցիչ պարգևավճարներ է տվել 1813 աշխատակիցների

ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ ՀԷՑ-ի 1.813 աշխատակիցներ այսօր հերթական անգամ վարձատրվել են լրացուցիչ պարգեւավճարներով՝ աշխատավարձային ֆոնդում առկա խնայողությունների հաշվին։

«ՀԷՑ-ի գլխավոր տնօրինությունն ու մասնաճյուղերի տնօրենները, ավանդույթի համաձայն, անցյալ ամսվա համար կրկին պարգեւավճարներ չեն ստացել. արդյունքում Ընկերության աշխատանքի վարձատրության ֆոնդում դարձյալ ունենք մի քանի տասնյակ միլիոն ՀՀ դրամի չափով խնայողություններ։

ՀԷՑ Ժամանակավոր կառավարչի առանձին հրամանով՝ որպես հավելյալ պարգեւավճար, հերթական անգամ խնայված միջոցները համաչափորեն բաշխվել են՝ այս անգամ արդեն ՀԷՑ-ի շուրջ 1.813 աշխատակիցների միջեւ, ում անցյալ ամսվա աշխատանքի վարձատրության հանրագումարը (աշխատավարձ + պարգեւավճար) չի գերազանցել 200հազար ՀՀ դրամը (հարկերը՝ ներառյալ). արդյունքում վերջիններիս վարձատրությունն այդ ամսվա համար ավելացել է լրացուցիչ 10-20% չափով։

Այդ խմբի մեջ մտնում են մեր բազմաթիվ տեսուչներ, հսկիչներ, տեխնիկներ, մոնտյորներ, փականագործներ, բանվորներ, վարորդներ եւ այլ մասնագետներ։
Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր բարեխիղճ եւ ազնիվ աշխատակիցներին։

ՀԷՑ-ը ծառայում է մեր ժողովրդին»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական