Հասարակություն

Հրդեհ ավտոմեքենայում

Հրդեհ ավտոմեքենայում

Նոյեմբերի 27-ին, ժամը 07։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:07-ին, մարվել՝ 08:10-ին: Այրվել է «Kia» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական