ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մարդիկ հիմա ավելի լավ են ապրում.
«Աշխատավարձերի մասին որ խոսում ենք, աշխատավարձերը աճել են, աշխատատեղերն ավելացել են, հիմա այդ ամենի արդյունքում արդյոք սա նշանակում է, որ մարդիկ լավ են ապրում։ Միանշանակ այո, մարդիկ լավ են ապրում։ Բայց ո՞ր մարդիկ են լավ ապրում։ Սա չի նշանակում, որ բոլոր մարդիկ լավ են ապրում։ Կան բազմաթիվ մարդիկ, որ կամ ավելի լավ չեն ապրում կամ նույնիսկ ավելի վատ են ապրում։ Բայց մենք պետք է առերեսվենք, որ մարդիկ են լավ ապրում, նրանք, ովքեր իրենց վրա աշխատում են»,- ասել է նա։ Ըստ վարչապետի՝ ՀՀ-ում մեծ գումարներ են պտտվում. «Երեկ տեղեկանք եմ ստացել ԿԲ-ից, որ 1.5 մլրդ-ի դոլարի գնում է իրականացրել ԿԲ-ն»,- ասել է նա։