Հասարակություն

Օդի որակի ու խցանումների հարցերով աշխատանքային խմբեր կստեղծվեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օդի որակի ու խցանումների հարցերով աշխատանքային խմբեր կստեղծվեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային երկու խումբ. «Խմբերից մեկը պետք է զբաղվի օդի աղտոտվածության խնդիրներով։ Նախ, պետք է այդ խնդիրը արձանագրել օրակարգում, հասկանալ, կոնկրետ լուծումներ տալ»,- ասել է նա։

Երկրորդ խումբը զբաղվելու է խցանումների հաղթահարման հարցերով. «Երթևեկության կարգավորման հետ կապված՝ խցանումների հաղթահարման աշխատանքային խումբ։ Երկուսն էլ վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ ենք ձևավորում։ Այնտեղ պետք է լինեն մեխանիզմներ՝ հաշվետվողականության, որ ժամանակ առ ժամանակ և հանրային հաշվետվության, և ինձ հաշվետու լինելու, թե ինչ աշխատանքներ են կատարված»,-ասել է նա։

Ըստ վարչապետի, լինելու է միջգերատեսչական խումբ, որտեղ ներգրավված կլինեն Երևանի քաղաքապետարանից, նաև՝ այլ համայնքների ներկայացուցիչներ. «Առաջարկներ տվեք, թե ինչպիսին կլինի առավել արդյունավետ այդ կազմը»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական