Հասարակություն

Նոր պատմական ռեկորդ է արձանագրվել. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոր պատմական ռեկորդ է արձանագրվել. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է սոցիալ-տնտեսական ցուցանիշներ՝ շեշտելով, որ հոկտեմբերին ՀՀ-ում աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ է արձանագրվել։

«Ունենք 810.074 աշխատատեղ, որը նախորդ ամսվա համեմատ ավելի քան 5000-ով ավելի է»,- ասել է նա։ Ըստ վարչապետի, «2018թ. հոկտեմբերի համեմատ աշխատատեղերն ավելացել են 223.895-ով։ Իսկ աշխատավարձի ֆոնդն ավելացել է 149 մլրդ դրամով, և միջին աշխատավարձը հոկտեմբերին կազմել է 313 հազար, ավելացել է 135 հազար դրամով»։

Նա անդրադարձել է նաև տնտեսական ակտիվության ցուցանիշին. «Հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ունեցել ենք 10.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ, իսկ 2025թ. առաջին տասը ամիսներին, նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ, ՏԱՑ-ը կազմել է 8.1 տոկոս»։

Ըստ վարչապետի՝ 9 ամսում ունենք 6 տոկոս արձանագրված տնտեսական աճ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական