Հասարակություն

Այդ գրությունը, որ շրջանառվում է, վավերակա՞ն է. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Այդ գրությունը, որ շրջանառվում է, վավերակա՞ն է. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է եպիսկոպոսների հայտարարությանը, որոնք կաթողիկոսից պահանջում են, որ նա լքի Մայր Աթոռը։

«Այս պահին ասելիք չունեմ․ պետք է հասկանանք՝ այն գրությունը, որ շրջանառվում է, վավերակա՞ն է, թե՞ ոչ։ Դրա վավերականության մասին կարող են հաստատել անձինք, որոնց անունները շրջանառվում է»,- ասել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ երբ ամեն ինչ կհաստատվի, այդ ժամանակ իր ասելիքը կասի. «Ես չէի ուզի հավելյալ մեկնաբանություններ անել։ Ցանկացած որոշում պետք է ունենա իրավական կամ տրամաբանական հիմնավորում։ Ես ընդամենը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շարքային եպիսկոպոսներից մեկն եմ, որ ունի իր դիրքորոշումը»,-նշել է նա և հավելել՝ հետևողականորեն որոշել են իրենց դուր չեկող դիրքորոշումներով հանդես եկող անձին ոչնչացնել։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական