ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի և կապի ներդրողների համաժողովի շրջանակներում հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ:
«Հանդիպման ընթացքում քննարկեցինք Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերում ԵՄ առավել ակտիվ ներգրավվածության վերաբերյալ հարցեր:
Մարթա Կոսը ողջունեց Հայաստանի ձեռնարկած քայլերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացում, ինչպես նաև ընդգծեց Հայաստանի կարևորությունը ԵՄ կապակցման օրակարգում:
Անդրադարձ կատարեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի»։