Հասարակություն

Կենսաթոշակների կամ նպաստների ավելացում կլինի. Թորոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կենսաթոշակների կամ նպաստների ավելացում կլինի. Թորոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը անդրադարձել է անկանխիկ վճարումներին՝ ընդգծելով, որ կենսաթոշակառուների համար անկանխիկ գործարքներից հետվճարի չափը կավելանա։ Ըստ այդմ, հետվճարի չափը 12%-ից կդառնա 20%, իսկ առավելագույն գումարը 6000 դրամից կբարձրանա 10000 դրամի։ Ծրագրի ժամկետը կերկարաձգվի մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

«Իրականացվել է կենսաթոշակային քարտերով 314 մլրդ 194 մլն դրամ անկանխիկ գործարք, և հետվճարի տեսքով շահառուներին ետ է վերադարձվել 30 մլրդ դրամ»,-ասել է Արսեն Թորոսյանը և հավելել, որ տեսնում են քաղաքացիների հետաքրքրվածությունը։

Նրա խոսքով՝ կրկին կլինի թվերի աճ, ինչն, ըստ էության, կենսաթոշակների կամ նպաստների ավելացում է նշանակում։ Միջին ավելացումը հաշվի առնելով՝ 3500-4000 դրամի շրջանակներում կլինի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադառնալով այդ հարցին՝ նշել է. «Մենք մեր որոշումների դիտանկյունները փոխում ենք, քանի որ պետք է լինել լրացուցիչ և էֆեկտիվ»։

Նշվում է, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար չի հաշվարկվում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական