Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ գործադիրիր անդամները հիվանդ են։ «Տիկին Ավանեսյան, կառավարության կեսը հիվանդ է, էս ո՞նց եք աշխատում, այսպես չի լինի»,- կեսկատակ ասել է նա՝ դիմելով առողջապահության նախարարին։
Ավանեսյանն էլ առաջարկել է գործադիրի անդամներին հենց վաղն էլ պատվաստվեն։ «Ուշ չէ՞։ Բաց ինչո՞ւ ենք վաղվա գցում, այսօր հազիվ հավաքվել ենք, չենք կարո՞ղ կազմակերպել»,- նշել է վարչապետը։