Նոյեմբերի 27-ին, ժամը 10։47-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիս գյուղում ավտոմեքենան բախվել է գնացքին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիս-Սիփանիկ ավտոճանապարհին՝ Սիս գյուղի վերջնամասում, «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է Գյումրի-Երևան մարդատար գնացքին, ինչի հետևանքով ավտոմեքենան հայտնվել է երկաթգծին հարակից փոսի մեջ․ տուժածներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին։