Հասարակություն

Տարկետումների նոր համակարգ՝ աշխարհի լավագույն համալսարաններում սովորելու և ՀՀ-ում կիրառելու համար

Տարկետումների նոր համակարգ՝ աշխարհի լավագույն համալսարաններում սովորելու և ՀՀ-ում կիրառելու համար

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունեց զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու որոշումը։ 

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արդեն իսկ Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակ համալսարաններում սովորելու համար տարկետում ստացած քաղաքացիների գիտելիքները ՀՀ-ում գիտության, տնտեսության և այլ ոլորտներում օգտագործելու հնարավորության ընձեռնմամբ:

Նախագծի ընդունմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նոր համակարգ կձևավորվի, որի միջոցով տարկետում կտրամադրվի աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և այլ կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու և ՀՀ-ում կառավարության կողմից նշված ոլորտում և վայրում աշխատելու համար: Նշվածի արդյունքում տրամադրվող տարկետումները կունենան հստակ նպատակ և ուղղված կլինեն մարդկային ներուժը գիտության, տնտեսության և այլ ոլորտներում օգտագործելուն:

Գնահատեք հոդվածը

3.0 /5
2
գնահատական