Հասարակություն

Բենզասղոցով հատել էր կանգուն ուռենի

Բենզասղոցով հատել էր կանգուն ուռենի

Նոյեմբերի 25-ին` ժամը 16.20-ին, Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին գտնվող լճի հարակից տարածքում Ստեփանավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա:

Ստեփանավան քաղաքի բնակիչ 68-ամյա վարորդը փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հայտնել է, թե ժամը 15-ի սահմաններում բենզասղոցով ինքն է հատել կանգուն ուռենի` իր տան բակ տեղափոխելու համար: Ըստ նրա` մոտ 20 օր առաջ էլ նույն տեղում հատել էր սոճի և փայտանյութը տեղափոխել տուն։

Տղամարդը ձերբակալվել է, փայտանյութով մեքենան` տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ստեփանավանի քննչական բաժին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական