Ծառայողական պարտականությունները կատարելիս այսօր Տավուշում վթարի ենթարկված հրշեջ-փրկարարներից չորսը հոսպիտալացվել է: Նրանցից երեքի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը` բավարար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Կազմակերպվել է տուժածներից երեքի տեղափումը երևանյան բժշկական հաստատություններ, մեկ փրկարար բուժում է ստանում մարզային բժշկական կենտրոնում: Տուժած փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում»,- ասվում է հաղորդագրությունում: