Հասարակություն

Ապահովագրված անձն ինչպե՞ս է օգտվելու ապահովագրությունից

Ապահովագրված անձն ինչպե՞ս է օգտվելու ապահովագրությունից

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, թե ապահովագրված անձն ինչպե՞ս է օգտվելու ապահովագրությունից։

«Նախ, տարբերակենք երկու առանձին դեպք։ Առաջինը, դա հրատապ, անհետաձգելի, շտապօգնության կարիքն է, որի մասին հետո կխոսեմ։ Հիմա գանք այն դեպքերին, երբ մարդն ունի որոշակի գանգատներ։ Ինչպե՞ս պետք է նա սկսի իր ուղին առողջապահական համակարգում։ Ֆիքսում ենք մեկ բան, որ առաջին նրա կոնտակտն ամբուլատորիան և պոլիկլինիկան են։ Պետք է դիմել ընտանեկան բժշկին, թերապևտին կամ մանկաբույժին։

Առաջին այս էտապից հետո, եթե ընտանեկան բժիշկը, թերապևտը, մանկաբույժը կարիքը և ցուցումը տեսավ, արդեն ուղղորդելու է հետագա բուժօգնությանը։ Եթե կարիք լինի անցնելու հավելյալ հետազոտություններ, կամ կարիք լինի ուղեգրվելու հիվանդանոցային բուժօգնություն ստանալու, այս օղակը՝ առաջնային օղակը, ուղեգրումների միջոցով արդեն կուղղորդի հաջորդիվ բժշկական ծառայություններ ստանալու»,- նշել է Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ համակարգում ներառված քաղաքացիներն ապահովագրության շրջանակում հնարավորություն, այնուհետև նաև պարտավորություն են ունենալու տարին մեկ անգամ անցնելու պարտադիր հետազոտություն և օգտվելու սքրինինգային ծրագրերից։

«Այս դեպքում դուք կստանաք հաղորդագրություն, կգրանցվեք պոլիկլինիկայում, ամբուլատորիայում և կանցնեք ձեր տարեկան այս անհրաժեշտ կանխարգելիչ բուժծառայությունները»,- ընդգծել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական