Հասարակություն

Առաջարկվում է ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգել 1 տարով

Առաջարկվում է ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգել 1 տարով

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 26-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի տեղեկացմամբ նախագծով առաջարկվում է Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքի (ՀO-165) 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգել մեկ տարով՝ 2026 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 եւ 8711 60 ծածկագրերին դասվող եւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների (այդ թվում՝ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող) «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձեւակերպումը կամ ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծումը եւ ազատ շրջանառության նպատակով բացթողնումը կամ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումը կամ ՀՀ տարածքում օտարումը:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Առաջարկներ են ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը: Դրանք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական