Հասարակություն

ՃՏՊ Դիլիջան-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

ՃՏՊ Դիլիջան-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 18։17-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 93-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 93-րդ կմ-ի մոտակայքում բախվել են Ford և Hyundai մակնիշների ավտոմեքենաները: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Ford մակնիշի ավտոմեքենայի ուղևորին տեղափոխել բժշկական կենտրոն։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական