Նոյեմբերի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։35-ի սահմաններում ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքում՝ Սուրբ Գայանե եկեղեցու հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հրշեջ-փրկարարները մարել են Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Ռազմիկ Ա․-ի կողմից կայանված Nissan Teana մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։ Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։