Հասարակություն

Հայտնաբերվել են թերլիցքավորման դեպքեր

Հայտնաբերվել են թերլիցքավորման դեպքեր

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական միջոցառումներ բենզինի և դիզելային վառելիքի իրացմամբ զբաղվող «Արմպետրոլ» ՍՊԸ-ին պատկանող լցակայաններում։ Այս մասին տեղեկացնում են գերատեսչությունից:

«Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են վառելիքաբաշխիչ սարքավորման չափագիտական կանոնների և նորմերի պահանջների խախտումներ, մասնավորապես՝ թերլիցքավորման դեպքեր հետևյալ հասցեներում․ Երևան, Նոր Նորք, Մյասնիկյան 20/1, Երևան, Նոր Նորք, Դավիթ Բեկի 286/3:

Հայտնաբերված խախտումների համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության»,- ասված է հաղորդագրությունում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական