ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ տարբեր անհատների և ընկերությունների էլեկտրոնային փոստերին ոստիկանության անունից ուղարկվում են կեղծ հաղորդագրություններ։
«Հաղորդագրությունների նպատակը խաբեությամբ Ձեզանից գումար հափշտակելն է։
Պարզապես հիշե՛ք. Ոստիկանությունը երբեք ձերբակալությունների կամ քրեադատավարական այլ միջոցների վերաբերյալ էլեկտրոնային փոստով չի ծանուցում»։