Հասարակություն

Վայոց ձորում աղբավայրերի հրդեհները վերահսկողության տակ են. մարզպետ

Վայոց ձորում աղբավայրերի հրդեհները վերահսկողության տակ են. մարզպետ

Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Եղեգնաձոր քաղաքի և Ջերմուկ քաղաքի «Զիրակ» կոչվող աղբավայրերում այս պահին տեղի ունեցող հրդեհների հետևանքով առաջացած ծուխը որոշ անհարմարություններ է պատճառում բնակիչներին։ Խնդիրը գտնվում է վերահսկողության տակ, իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ հրդեհի կանխման ուղղությամբ։

Հաջորդ տարվա մայիսին Վայք համայնքի տարածքում նախատեսվում է կառուցել կենցաղային թափոնների տեսակավորման կայան, որը կսպասարկի Վայոց ձորի մարզի բոլոր բնակավայրերը։ Թափոնների տեսակավորումն ու նախնական մշակումը զգալիորեն կնվազեցնի դրանց ծավալը և կնպաստի մարզում թափոնների կառավարման համակարգի էական բարելավմանը։

Հարգելի բնակիչներ, ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարությունների համար»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական