Հասարակություն

Երևանի օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի չափը

Երևանի օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի չափը

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը ասուլիսի ընթացքում ներկայացրել է վերջին մի քանի օրերի օդի որակի վիճակագրական տվյալները։

«Երևան քաղաքում, հատկապես Կենտրոնում, նոյեմբերի 17-25-ը ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդում փոշին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1.4-4 անգամ»,-ասել է Գայանե Շահնազարյանը՝ ընդգծելով՝  հատկապես բարձր է եղել նոյեմբերի 21-ին և նոյեմբերի 25-ին, համապատասխանաբար 4 և 3.5 անգամ գերազանցելով սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Արաբկիրում նույն ժամանակահատվածում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.1-1.6 անգամ, իսկ Շենգավիթում միայն նոյեմբերի 25-ի՝ 1.2 անգամ։ Նոր Նորքում չի գերազանցվել։

«Վերջին օրերին օդի տուրբուլենտականությունը Արարատյան գոգավորություննում դադարել է, ինչը հանգեցրել է օդի տեղաշարժի կանգի ու աղտոտատվածության կուտակման»,-նշել է Շահնազարյանը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական