Հասարակություն

Հրդեհով պայմանավորված օդի աղտոտվածության որակի վատ ազդեցություն չկա. Վարդազարյան

Հրդեհով պայմանավորված օդի աղտոտվածության որակի վատ ազդեցություն չկա. Վարդազարյան

ՆԳՆ փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանը ներկայացրել է վերջին շրջանում հրդեհների թվի վիճակագրությունը և ազդեցությունը օդի որակի վրա։

«Անշուշտ, հրդեհները ազդում են օդակի որակի վրա։ Գիտենք, որ հրդեհներից առաջանում են տարբեր տեսակի գազեր, ինչը օդի աղտոտվածության որակի մասին կարելի է խոսել»,-ասել է Բագրատ Վարդազարյանը և հավելել՝ ՀՀ-ում 2025թ. հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 25-ը ընկած ժամանակահատվածում գրանցվել է 9253 հրդեհ, որի «առյուծի բաժինը» կազմում են բուսածածկ տարածքներում առաջացած հրդեհները՝ 5545 հրդեհ, ինչը նախորդ տարվա համեմատ գրեթե 3 անգամ ավելի է։ 5545-ից միայն 809 ն է Երևան քաղաքում եղել, ինչը քիչ է։

«Հրդեհով պայմանավորված, Երևանում աղտոտվածության որակի վատ ազդեցություն չենք ունեցել»,-ընգծել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական