Հասարակություն

Ենթադրվում է Նուբարաշենի աղբատեղիի փակում. Հայկազյան

Ենթադրվում է Նուբարաշենի աղբատեղիի փակում. Հայկազյան

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը ասուլիսի ընթացքում անդրադարձել է Նուբարաշենի աղբավայրի այրման խնդրի լուծմանը։

«Թե՛ Վայոց Ձորի, թե՛ Նուբարաշենի աղբավայրերի ուղղություններով տարվում են աշխատանքներ։ Որոշում կա 5 կենտրոնացված աղբավայր հիմնել»

Ծրագիրը վարկային է լինելու, ենթադրում է Նուբարաշենի աղբատեղիի փակում և նոր սանիտարական աղբավայրի հիմնում։ Տեխնիկական բանակցությունները այս պահին տեղի են ունենում միջազգային գործընկերների հետ. 

«Քաղաքապետի հանձնարարականով մշակվելու է ներդրումային ծրագրի փաթեթ՝ Երևանում աղբի վերամշակման կամ այրման կայանի ստեղծման շահագործման»,-նշել է նա՝ հույս հայտնելով, որ կարճաժամկետ ընթացքում կստացվի լուծում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական