Հիվանդությունների վերահսկան և կանխարգելման ագային կենտրոնի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը ներկայացրել է, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ օդի աղտոտվածությունը մարդու առողջության վրա։
«Կարևոր է՝ որքանով է աղտոտված, ինչ ժամանակահատված է այն տևել․ չմոռանանք, որ հիվանդությունների առաջացման պատճառները բազմագործոն են»,-ասել է Ռուբեն Գրիգորյանը։
Օդի աղտոտվածությունը նպաստում է որոշ հիվանդությունների առաջացմանը. «Պետք է փակ պահել պատուհանները, հնարավորինս քիչ գտնվել ծխապատ տարածքներում, առողջական խնդիրներ ունենալու դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, դիմել բժշկի»։ Նա նշել է նաև, որ աղտոտված օդի դեպքում պետք չէ սպորտով զբաղվել։