Հասարակություն

Վեհափառն է ասել, որ ներկա գտնվեմ պատարագին. Աբրահամ սրբազան

Վեհափառն է ասել, որ ներկա գտնվեմ պատարագին. Աբրահամ սրբազան

Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արք. Մկրտչյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է նոյեմբերի 16-ի Խաչիկ գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա պատարագին, որտեղ ներկա է եղել նա և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես պատարագից առաջ հանդիպել եմ Վեհափառին, նա ասել է` դու պարտավոր ես ներկա գտնվել թեմում եղող պատարագներին և նայել, որ կողքից խանգարումներ չլինեն»,-ասել Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը։

Նա ընդգծել է՝ ուրախ է, որ այդ պատարագը եղել է, և ներկա են եղել վարչապետը և շատ մարդիկ. «Վարչապետը, ինչպես բոլոր հայերը, իրավունք ունեն ներկա լինել պատարագին։ Ես այդտեղ որևէ արտառոց բան չեմ տեսնում»,-ասել է եպիսկոպոսը։

Անդրադառնալով պատարագիչ քահանայի` կաթողիկոսի անունը պատարագից զեղչելու մասին հարցին, Աբրահամ եպիսկոպոսը հայտնել է, որ հարցը շուտով կքննվի ժողովում, և որոշում կկայացվի։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական