Հասարակություն

Տերևների այրման հետևանքով առաջացած ծուխը կարող է սրացնել բրոնխային ասթման

Տերևների այրման հետևանքով առաջացած ծուխը կարող է սրացնել բրոնխային ասթման

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ չոր տերևների այրելու արդյունքում, օդում առաջանում է վնասակար նյութերի մեծ քանակ, որը վտանգ է ներկայացնում առողջության համար։

«Տերևների այրումն արտազատում է մանր փոշիներ, ծխային գազեր և քիմիական միացություններ:

Օդի աղտոտվածությունն առաջացնում է հետևյալ առողջական խնդիրները․

  • Շնչառական դժվարություններ (խորը շունչ քաշելիս անհարմարություն, հազ, շնչահեղձություն)
  • Սրտանոթային խնդիրների սրացում
  • Աչքերի գրգռվածություն և արցունքահոսություն
  • Գլխացավեր, հոգնածություն
  • Երեխաների մոտ՝ բրոնխիտ, ասթմայի սրացում, ուշադրության խանգարումներ

Քրոնիկ հիվանդություններով պացիենտները ավելի խոցելի են, և տերևների այրման հետևանքով առաջացած ծուխը կարող է սրացնել բրոնխային ասթման, քրոնիկ բրոնխիտը, սրտային և ալերգիկ հիվանդությունները։

Խորհուրդ

Տերևները և այլ բուսական մնացորդները երբեք մի այրեք․ այրման ընթացքում արտազատվող ծուխն ու վնասակար մասնիկները սրացնում են օդի աղտոտվածությունը և կարող են առաջացնել լուրջ առողջական խնդիրներ ինչպես ձեր, այնպես էլ շրջապատի համար։

Տերևներ չայրելով դուք պաշտպանում եք ձեր առողջությունը և նպաստում մաքուր ու անվտանգ օդ ունենալուն»:

Գնահատեք հոդվածը

3.0 /5
2
գնահատական