Նոյեմբերի 23-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում մասնակցել է սուրբ և անմահ պատարագին. հայտնում են դեսպանությունից։
Պատարագի ավարտին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը դեսպանի պատվին կազմակերպել է ընդունելություն, որին մասնակցել են հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։