Հասարակություն

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Վրաստանի ճանապարհաշինության առանձնահատկություններին

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Վրաստանի ճանապարհաշինության առանձնահատկություններին

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը ծանոթացել են Վրաստանի խոշորագույն ենթակառուցվածքային նախագծերից մեկի՝ 23 կիլոմետրանոց Քվեշեթի-Կոբի մայրուղու և թունելների շինարարական աշխատանքների ընթացքին։

Այս նախագծի շրջանակներում կառուցվում է երկշերտ ասֆալտբետոնե ճանապարհ, ինչպես նաև 5 կամուրջ և 5 թունել։ Նախագծի շրջանակներում կառուցվում է նաև բացառիկ կամարակապ կամուրջ, որը տարածաշրջանում ամենաբարձր կամուրջն է լինելու։

Այնուհետև Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեի և Տարածքային զարգացման նախարար Կախաբեր Գուլեդանիի հետ ծանոթացել են Ստեփանծմինդա - Գվելեթի հատվածի շինարարության ընթացքին։ Այս ճանապարհը Հյուսիս-հարավ միջանցքի մաս է կազմում:

Նախարարների, շինարարական կազմակերպությունների պատասխանատուների և հսկողություն իրականացնող թիմի գործընկերների հետ քննարկվել են ճանապարհների տեխնիկական մանրամասները, նախագծային լուծումները։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական