Հասարակություն

Աշխատավարձի 10-20% բարձրացում է տեղի ունեցել. Պետրոսյան

Աշխատավարձի 10-20%  բարձրացում է տեղի ունեցել. Պետրոսյան

Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է ֆինանսական վիճակին։

«Ի սկզբանե գլխավոր ղեկավարները կամովի հրաժարվել են պարգևավճարներից, որի արդյունքում մի քանի տասնյակ միլիոն դրամի խնայողություններ ձևավորվեցին»,-ասել է Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով՝ իր նշանակումից հետո մինչ 200 հզ. դրամ համախառն եկամուտ ունցող ՀԷՑ-ի աշխատակիցներին լրացուցիչ կառավարչի առանձին հրամանով 20 հզ. դրամ պարգևատրումներ սահմանեցին։

Նրա խոսքով՝ ցածր աշխատավարձի սեգմենտում աշխատող մարդկանց համար աշխատավարձի 10-20% բարձրացում է տեղի ունեցել, այն շարունակական է. «ՀԷՑ-ի շուրջ 6800 աշխատակիցներից ուղիղ կեսը ստանում է 300 հզր դրամից ցածր, որոնցից 1700-ը չի հաղթահարում 200 հզրի-ի շեմը, և մենք լրացուցիչ ամսական միանվագ 20 հազար դրամ պաևևատրում ենք տալիս»,-ընդգծել է նա։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական