Հասարակություն

Էլեկտրաէներգիայի հավելագրումներ էին եղել, և այդ փաստերով մարդիկ կալանավորվեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Էլեկտրաէներգիայի հավելագրումներ էին եղել, և այդ փաստերով մարդիկ կալանավորվեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում խոսել է էլեկտրաէներգիայի թերգրանցումների մասին՝ նշելով՝ քրեական վարույթներ են նախաձեռնվել։

«Շատ դեպքերում կամ արևային կայաններից ինքնավար էլեկտրաարտադրողների արտադրած էներգիան էր թերգրանցվում, այսինքն ավելի մեծ քանակի էլեկտրաէներգիա էր մղվում ցանց արտադրողների կողմից, քան հաշվարկում և վճարում էին»,-ասել է նա և ընդգծել՝ ընդ որում, պետական և համայնքային ընկերությունները շատ մեծ թիվ էին կազմում, ում վրա հավելագրումներ էին տեղի ունենում, այդ փաստերով վերջին օրերին կալանավորում տեղի ունեցավ։ 

Նրա խոսքով՝ մեկ ու կես տասնյակից ավելի քրեական վարույթներ են նախաձեռնված այս պահին. «Նաև տեսուչի կալանավորում ունենք ցանցերից մեկում, ով հավելագրում էր արել համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվիչից, մեկ միլիոնից ավելի էլեկտրաէներգիա»,-ընգծել է Ռոմանոս Պետրոսյանը։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական