Հասարակություն

Դերասանուհի Մարի Պետրոսյանի ամուսինը կալանավորվել է

Դերասանուհի Մարի Պետրոսյանի ամուսինը կալանավորվել է

«Ազիզյանների» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Մարի Պետրոսյանի ամուսինը կալանավորվել է։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Քննչական կոմիտեից։ 

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը) և 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (հոգեկան ներգործությունը): Վերջինս կալանավորվել է: Անձը կալանավորված է»,- հայտնել են գերատեսչությունից։ 

Բռնության մասին դերասանուհին տեղեկացրել էր սոցցանցերում՝ հրապարակելով տեսանյութ։ Ավելի ուշ նա նաև հանդես է եկել գրառմամբ․ «Ոստիկանության՝ ժամանակին ու ճիշտ գործողությունների շնորհիվ ամեն ինչ արագ կարգավորվեց։ Հանցագործությունը կատարած անձը հիմա կրում է օրենքով նախատեսված պատիժը։ Բոլոր գործընթացները կատարվել են օրենքի համաձայն, և ոստիկանության, դատախազության ու դատարանի արագ արձագանքի շնորհիվ ես այսօր առողջ եմ ու իմ երեխաների հետ ապահով ու խաղաղ միջավայրում»։

Նա նշել է, որ ամուսնալուծվել է և այժմ իր երեք երեխաների հետ է:

Գնահատեք հոդվածը

3.7 /5
3
գնահատական