ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի վեցերորդ հանդիպմանը մասնակցելու նպատակով 2025 թվականի դեկտեմբերի 1-3-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) պատվիրակություն կգործուղվի: Այս մասին որոշումն այսօր՝ նոյեմբերի 25-ին, ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պատվիրակության կամզմում ընդգրկված են՝
1) ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, նրա տեղակալ Վահան Կոստանյանը,
2) Արդարադատության նախարարիօ տեղակալ Տիգրան Դադունցը,
3) Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը,
4) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը,
5) Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը,
6) Փոխվարչապետ Մհեր Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Վիկտորյա Այդինյանը։