Հասարակություն

Ներառվա՞ծ եք պետական ապահովագրական համակարգում, թե՞ ոչ. նախարարը մանրամասնել է

Ներառվա՞ծ եք պետական ապահովագրական համակարգում, թե՞ ոչ. նախարարը մանրամասնել է

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է իրազեկել քաղաքացիներին՝ առողջապահական պետական ապահովագարական համակարգում ընդգրկվելու մասին: Նախարարը տեսանյութ է հրապարակել սոցցանցի իր էջում՝ մանրամասնելով, թե ինչպես քաղաքացին կարող է տեղեկանալ ներառվա՞ծ է պետական ապահովագրական համակարգում, թե՞ ոչ:

«Որպես օրինակ՝ բերեմ 67-ամյա տիկին Անուշին։ Պետական ներքին էլեկտրոնային համակարգերով կճշգրտենք, որ տիկին Անուշը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, նա վերջին տարվա մեջ 183 օր առնվազն բնակվել է Հայաստանում և 65 տարեկանից ավել է։ Այս 3 տեղեկատվության հիման վրա մենք նրան կներառենք ապահովագրվող անձանց ցուցակում»,- նշել է նախարարը։ 

Ավանեսյանի խոսքով՝ այս ամենից հետո SMS հաղորդագրությամբ կհայտնեն, որ նա ներառվել է այս ցանկում և պետք է կատարվի համաձայնեցման գործողություն։ 

«Տիկին Անուշն armed.am կայքում կամ հավելվածում պետք է մտնի և մի կոճակի սեղումով համաձայնություն տա։ Եթե հասանելիություն չունի էլեկտրոնային կայքին, ապա իր ընտանեկան բժշկի, ամբուլատորիայի թերապևտի, բուժքրոջ միջոցով ևս կարող է այս գործողությունն իրականացնել։ Իսկ եթե սա էլ չեն կարող անել, մենք այդ գործողությունը կիրականացնենք մեր ընտանեկան բժիշկների, բուժքույրերի միջոցով»,- մանրամասնել է նախարարը։ 

Նա հավելել է, որ համաձայնությունը տալուց հետո անձը համարվում է ապահովագրված։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական