Նոյեմբերի 24-ին, ժամը 17։11-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի Ջահուկյան փողոցում գտնվող գործարանի պահեստային տարածքում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։30-ին, մարվել՝ 18։45-ին։ Այրվել է 6 կապոց մալուխի հումք (յուրաքանչյուրը՝ 600 կգ)։ Կանխվել է հրդեհի տարածումը դեպի 14 կապոց հումք։