«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Շատերի համար՝ սովորական գործողություն, բայց առողջության համար՝ լուռ սպառնալիք։ Ավանդաբար, աշնանը մարդիկ հավաքում են թափված տերևները և այրում՝ առանց հաշվի առնելու առողջությանը և շրջակա միջավայրին պատճառվող վնասը։ Բժիշկներն զգուշացնում են առողջության համար ռիսկերի մասին, իսկ բնապահպանները տագնապ են բարձրացնում։ Սա հանգեցնում է օդի, ջրի և հողի աղտոտման, ինչպես նաև որոշ կենդանատեսակների ոչնչացման։
Ի՞նչ վնասներ կան
- Ծխացող տերևները արտանետում են ածխաթթու գազ, որը խոչընդոտում է թթվածնի ներթափանցումը մարմնի հյուսվածքներ։
- Այրման ժամանակ արտանետվում է բենզոպիրեն, որը կարող է քաղցկեղ առաջացնել մարդկանց մոտ։ դիօքսիններ, որոնք մարդկանց համար ամենաթունավոր նյութերից մեկն են:
- Համաձայն ԱՀԿ փորձագետների տվյալների մեկ տոննա տերևների այրումից օդ է արտանետվում մոտ 30 կիլոգրամ վնասակար նյութեր։ Եվ այս ամենը հայտնվում է մեր մաշկի և թոքերի մեջ:
- Տերևների այրման արդյունքում արտանետվում են թունավոր գազեր, որոնք կարող են ալերգիա առաջացնել և ազդում են իմունային համակարգի վրա։ Հատկապես տուժում են տարեցները, երեխաները և հղի կանայք։
- Ծուխը պարունակում է PM2.5 միկրոմասնիկներ՝ «լուռ մարդասպան», որոնք հեշտությամբ մտնում են թոքեր ու արյան մեջ։
ԱՀԿ տվյալներով՝ PM2.5-ը պատճառ է դառնում
- սրտի կաթվածների 25%
- ինսուլտների 24%
- թոքերի քաղցկեղի 43%
Ընդ որում PM2.5-ը վտանգավոր է անգամ այն ժամանակ, երբ ծուխը այլևս չի երևում և դրանք մնում են օդում մինչև 6 ժամ։
Տերևները կրում են ծանր մետաղներ(կապար, նիկել, կադմիում և այլն) որոնք այրվելիս մտնում են մարդու օրգանիզմ ՀՀ-ում տերևների այրումը արգելված է, տուգանքները՝ ընդհուպ մինչև 200 000 դրամ, բայց իրական վնասը՝ ձեր ընտանիքի առողջությունն է։ Մի այրեք. ծուխը տհաճ հոտ չէ․ դա թույն է, որը դուք շնչում եք»։