Հասարակություն

Հրդեհ Նորատուս գյուղում

Հրդեհ Նորատուս գյուղում

Նոյեմբերի 24-ին, ժամը 13։35-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի Իշխան Ավետիսյան փողոցում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իշխան Ավետիսյան փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:02-ին, մարվել՝ 16։55-ին։ Այրվել են մոտ 400 հակ անասնակեր և խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասնակի (մոտ 32 քմ)։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական