Հասարակություն

Պարեկները հղի կնոջն անմիջապես տեղափոխել են հիվանդանոց

Պարեկները հղի կնոջն անմիջապես տեղափոխել են հիվանդանոց

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 13.50-ին, Արշակունյաց պողոտայում ծառայություն իրականացնող Երևան քաղաքի գնդի պարեկներին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ իր մեքենայում հղի կին կա, որն ունի սուր ցավեր, և անհրաժեշտ է նրան շտապ տեղափոխել հիվանդանոց:

Պարեկները հղի կնոջը ծառայողական մեքենայով անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:

29-ամյա կնոջն ու նրա նորածին երկվորյակների կյանքին վտանգ չի սպառնում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական