Նոյեմբերի 17-ին հաղորդվել էր 1944 թվականին ծնված Նինա Մարտիրոսովայի անհետ կորելու մասին: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում նոյեմբերի 21-ին Լուկաշին-Նորավան ճանապարհի դաշտամիջյան հատվածում՝ մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող առվատարում, հայտնաբերվել է նրա դիակը՝ առանց բռնության հետքերի։
Կատարվում է նախաքննություն: