Հասարակություն

Պարտադիր զինվորական ծառայության կրճատումը չի վերաբերի 2026-ի հունվարի 1-ին ծառայության մեջ գտնվողներին. Պապիկյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պարտադիր զինվորական ծառայության կրճատումը չի վերաբերի 2026-ի հունվարի 1-ին ծառայության մեջ գտնվողներին. Պապիկյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ընթացքում ասել է, որ նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով՝ դրա գործողությունը տարածելով 2026թ․ հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։

«2025թ. ձմեռային զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրումը սկսվելու է 2026թ․ հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025թ. ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։ Կրճատումը չի ազդելու 2026թ. հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվողների վրա»,-նշել է Սուրեն Պապիկյանը։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական