Հասարակություն

ՌԴ-ում հայ բեռնատարների վարորդների գործունեության վերաբերյալ իրավական ակտ չկա. փոխնանարար

ՌԴ-ում հայ բեռնատարների վարորդների գործունեության վերաբերյալ իրավական ակտ չկա. փոխնանարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է, որ Ռուսաստանում հայ բեռնատարների վարորդների անարգել գործունեության վերաբերյալ որևէ իրավական ակտ դեռ չի ընդունվել։

«ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում (բացառությամբ ՌԴ-ում և Բելառուսում) այդ խնդիրը բարձրաձայնվեց։ Մի քանի փուլ քննարկումներից հետո ռուս գործընկերները հայտնեցին, որ համապատասխան իրավական գործընթաց են սկսել այդ մասով, որ վարորդների համար այլ միգրացիոն ռեժիմ սահմանեն»,-ասել է Արմեն Սիմոնյանը՝ ընդգծելով՝  ՌԴ տրանսպորտի նախարարությունը ևս համապատասխան առաջարկություններով է հանդես եկել ՆԳ նախարարությանը և գործընթացը գնում է, սակայն այս պահին իրավական որևէ ակտ, որ ընդունված է, հայտնի չէ։

«Մեր գործընկերները հայտնում են, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տանում են»,-նշել է փոխնախարարը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական