Հասարակություն

Իջևանի անտառտնտեսությունում բռնկված հրդեհը մարվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իջևանի անտառտնտեսությունում բռնկված հրդեհը մարվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից հայտնում են, որ սույն թվականի նոյեմբերի 23-ին, ժամը՝ 21։30-ին, ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության աշխատակիցներն ահազանգ են ստացել, որ ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն»մասնաճյուղի Իջևանի անտառպետության 6-րդ և 7-րդ պահաբաժինների վերևի սարում հրդեհ է առաջացել։

Մինչ ՆԳՆ փրկարար ծառայության դեպքի վայր ժամանելը ՇՄՆ Էկոպարեկային ծառայության աշխատակիցները և Հովք բնակավայրից կամավորները կանխել են կրակի առաջխաղացումը, իսկ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներին հաջողվել մարել կրակը՝ կանխելով կրակի մուտքը անտառ:

Հրդեհն ամբողջությամբ մարվել է սույն թվականի նոյեմբերի 24-ին, ժամը՝ 7։40-ին:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև ՇՄՆ Էկոպարեկային ծառայության 14 աշխատակից, 8 կամավոր, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական