Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ճեպազրույցում անդրադարձ կատարելով պարտադիր զինվորական ծառայության կրճատման պատճառներին, ընդգծել է, որ հաշվի են առել հանրության արձագանքները.
«Հանրության արձագանքներն ենք հաշվի առել։ Նախագծի՝ հունվարի 1-ից ուժի մեջ մտցնելը նրա մասին է, որ եթե դա հունիսին տեղի ունենար, իսկ դրա մասին խոսակցությունները կային նոյեմբերից, որը հունվարի 1-ից հետո բանակ գնացողների համար կլիներ անարդար»,-ասել է Սուրեն Պապիկյանը՝ ընդգծելով՝ կար հնարավորությունը ավելի վաղ անել.
Նրա խոսքով, երբ մարդիկ սկսել են նախագծի մասին կարծիքներ հայտնել, նամակներ ուղարկել, ակնհայտ է դարձել, որ շատ ավելի ճիշտ կլինի, եթե նախագիծը իրագործվի հունվարի 1-ից։